.cm
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| .cm | |
|---|---|
| Տեսակ | վերին մակարդակի ազգային դոմեն |
| Երկիր | |
| Ներդրվել է | 1995 |
| Փյունիկոդ | cm |
| Կայք | info.camnet.cm |
.cm, Կամերունի վերին մակարդակի ազգային դոմենն է, որը հովանավորվում է այդ երկրի փոստի և հեռահաղորդակցության նախարարության կողմից[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի օգոստոսին հրապարակվեց, որ .cm դոմեյնի գրանցամատյանը ստեղծել է wildcard DNS արձանագրություն-գրառում, որը վերին մակարդակի այդ դոմեյնի բոլոր չգրանցված դոմեյնները վերահղում է դեպի վճարովի որոնման հղումներով կայանման էջ: Սա, հավանաբար, արվել էր .com գոտու կայքեր մուտք գործելիս օգտատերերի թույլ տված վրիպակներից օգուտ քաղելու նպատակով[2]:
.cm-ի գոտում դոմեյնային անունների աճուրդները 2009 թվականին հասել են մինչև 81.000 ամերիկյան դոլարի, որի համար էլ վաճառողները .cm-ն անվանել են «էլիտար անշարժ գույք»[3]։ Այնուամենայնիվ, որոշ բլոգերներ նշել են, որ չնայած գնային պատերազմին՝ իրական արժեք ունեցող ոչինչ աճուրդի չի դրվել[4]։ Namejet.com-ը՝ .CM դոմեյնների գրանցող Netcom.cm-ի պաշտոնական աճուրդի կայքը, առաջին օրը վաճառել է ավելի քան 500.000 դոլարի, առաջին շաբաթում՝ ավելի քան 2 միլիոն դոլարի .cm դոմեյնային անուններ[5]։
Վարկանիշը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի դեկտեմբերին McAfee-ի հրապարակած «Mapping the Mal Web - The World's Heritage Domain» (Մալթորների վեբ կայքի քարտեզագրումը. աշխարհի ամենառիսկային դոմեյնը) զեկույցում .cm դոմեյնը համարվել է աշխարհում ամենառիսկայինը, դրա գոտում գրանցված կայքերի 36.7%-ը անվտանգության ռիսկ է պարունակել համակարգիչների համար[6]: Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ դոմեյնների չարամիտ ծրագրավորողները ապավինում են «.com» տառով ավարտվող հաճախակի այցելվող կայքերի պատահական վրիպակներին՝ անտեղյակ օգտատերերին իրենց դոմեյններ գրավելու համար:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Department of Information and Communication Technologies Infrastructure and Access Networks». minpostel.gov.cm (բրիտանական անգլերեն). Ministry of Posts and Telecommunications of Cameroon. Վերցված է 2018 թ․ ապրիլի 12-ին. «Following up the management of the ".cm" national Internet domain»
- ↑ Berryhill, John (2006 թ․ օգոստոսի 5). «Nation of Cameroon Typo-Squats the Entire .com Space». Circleid.com. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Hotels.cm sells for $81,100». 2009-09-02. Արխիվացված օրիգինալից 2009-09-05-ին. Վերցված է 2009-09-03-ին.
- ↑ Ed Muller. «CM Traffic Domains not for sale». Արխիվացված օրիգինալից 2009-09-06-ին. Վերցված է 2009-09-03-ին.
- ↑ «NameJet Hauls In $500K In 1st Day .CM Auctions & That's Only For The Domains On My List». Thedomains.com. 2009-09-02. Արխիվացված օրիգինալից 2009-09-05-ին. Վերցված է 2009-09-03-ին.
- ↑ «McAfee uncovers riskiest domains». CNET. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- IANA .cm whois տեղեկություն Արխիվացված 2007-10-12 Wayback Machine
- Article about the man who profits from redirecting all the unregistered .cm domains Արխիվացված 2010-11-13 Wayback Machine
- cnet.com: McAfee uncovers riskiest domains Արխիվացված 2012-12-03 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.cm» հոդվածին։ |