Jump to content

.be

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
.be
պատկերանիշ
Տեսակվերին մակարդակի ազգային դոմեն
Երկիր Բելգիա
Ներդրվել է1988
Փյունիկոդbe
Կայքdnsbelgium.be

.be, Բելգիայի վերին մակարդակի ազգային դոմենն է: 2022 թվականի նոյեմբերի տվյալներով գրանցված են եղել այն օգտագործող 1.746.459 դոմենային անուններ[1][1] (ընդ որում՝ հարկ է նկատի առնել, որ .be դոմեններ կարող են գրանցել ցանկացած երկրի քաղաքացիներ ու կազմակերպություններ՝ առանց սահմանափակման):

Սկզբնական շրջանում .be գոտին կառավարվում էր Լյովենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Պիեռ Վերբատենի կողմից։ 2000 թվականին .be գոտու կառավարումը փոխանցվեց հատուկ այդ նպատակով ստեղծված մի կազմակերպության՝ DNS Belgium-ին։ 2005 թվականի վերջին .be գոտում արդեն կար ավելի քան 470.000 երկրորդ մակարդակի դոմեյն։ 2005 թվականի նոյեմբերին .be գոտում մեկնարկեց երկրորդ մակարդակի անվճար դոմեյնների գրանցման ակցիա[2], և առաջին իսկ օրը գրանցվեց 17.000 դոմեյն[3][4]։ Ակցիան շարունակվեց մինչև 2006 թվականի սկիզբը[5]։

Youtube.com-ի կրճատ ձևերը՝ youtu.be և yt.be հասցեները, նույնպես գրանցված են .be գոտում։

Տարածաշրջանային տարբերակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլամանդական անջատողական «Ֆլաամս Բելանգ» / Vlaams Belang կուսակցությունը Ֆլանդրիայի տարածաշրջանի խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը ներկայացրեց մի բանաձևի նախագիծ, որով պահանջվում էր ստեղծել ֆլամանդական վերին մակարդակի դոմեյն՝ .vl (ֆլամանդերեն՝ Vlaanderen, այսինքն՝ Ֆլանդրիա բառի առաջին երկու տառերով)[6]։

Սակայն այդ բանաձևը չստացավ տարածաշրջանի մյուս կուսակցությունների աջակցությունը։ Սահմանված կարգի համաձայն՝ միայն ՄԱԿ-ի անդամ ճանաչված պետությունները կարող են ունենալ երկտառ դոմեյն՝ ընդլայնման համար[7]։

2008 թվականի հոկտեմբերին ֆլամանդական կառավարությունը հայտնեց Ֆլանդրիայի համար եռատառ դոմեյնի կոդեր ստանալու մտադրության մասին, ինչպիսիք են .vla-ն, .vln-ն կամ .fla-ն։ 2014 թվականին ավելացվեցին .vlaanderen և .brussels դոմեյնները, որոնք նույնպես կառավարվում են DNSBelgium-ի կողմից։

Դոմեյնը 2003 թվականից օգտագործվում է նաև որպես դաշնային կառավարության լոգո[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Statistics | DNS Belgium». DNS Belgium. 2022 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. .be Advertising Campaign
  3. .be Advertising Campaign
  4. DNS BE rounds out successful recruitment campaign by clocking up its one millionth domain name
  5. DNS BE rounds out successful recruitment campaign by clocking up its one millionth domain name
  6. Vlaams Belang wil 'B' vervangen door 'VL' op autonummerplaten, landspostcode, internetextentie en burgerluchtvaartuigen
  7. Postel, Jon (1994 թ․ մարտ). «IANA RFC».
  8. «Logo» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «.be» հոդվածին։


.be
Morty Proxy This is a proxified and sanitized view of the page, visit original site.