Գանա Republic of Ghana |
|---|
|
|
 |
| Կարգավիճակ | ինքնիշխան պետություն և երկիր |
|---|
| Ներառում է | Աշանտի, Կենտրոնական շրջան, Արևելյան մարզ, Մեծ Աքրա, Հյուսիսային շրջան, Վերին Արևելյան շրջան, Վերին Արևմտյան շրջան, Վոլտա, Արևմտյան շրջան, Oti Region?, Savannah Region?, Bono Region?, Ahafo Region?, Western North Region?, Bono East Region? և North East Region? |
|---|
| Պետական լեզու | անգլերեն |
|---|
| Մայրաքաղաք | Աքրա |
|---|
| Պետական կարգ | նախագահական հանրապետություն |
|---|
| Օրենսդիր մարմին | Գանայի խորհրդարան |
|---|
| Երկրի ղեկավար | Ջոն Մահամա |
|---|
| Կառավարության ղեկավար | Նանա Ակուֆո-Ադդո[1] |
|---|
| Մակերես | 238 537 կմ² |
|---|
| Ազգաբնակչություն | ▲32 833 031 մարդ (2021)[2] |
|---|
| Խտություն | 106 մարդ/կմ² |
|---|
| Հիմն | Գիմին Գանը |
|---|
| Կարգախոս | «Freedom and Justice» |
|---|
| Հիմնադրված է | 1957 թ. |
|---|
| Արժույթ | Գանայի ցեդի |
|---|
| Կենտրոնական բանկ | Գանայի բանկ |
|---|
| Ժամային գոտի | UTC+0 և Աֆրիկա/Աքրա[3] |
|---|
| Հեռախոսային կոդ | +233 |
|---|
| Ինտերնետ-դոմեն | .gh |
|---|
| Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,632[4] |
|---|
| 7°56′47″N 1°01′24″W / 7.9465°N 1.0232°W / 7.9465; -1.0232 |
| ghana.gov.gh(անգլ.) |
Գանա (անգլ.՝ Ghana), Գանայի Հանրապետություն (անգլ.՝ Republic of Ghana), պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Ազգերի համագործակցության անդամ է։ Ունի 24 603 500 բնակչություն։ Չնայած որ, Գանայի պետական լեզուն անգլերենն է, մարդիկ ավելի շատ տիրապետում են ականի, որը Գանայի ազգային լեզուն է։ Մայրաքաղաքը՝ Աքրա[5][6][7]։
Արևմուտքում Գանան սահմանակից է Կոտ դ'Իվուարի, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Բուրկինա Ֆասոյի, արևելքում՝ Տոգոյի հետ։ Հարավում ողողվում է Գվինեյան ծոցի ջրերով։ Գանան պետություն է Արևմտյան Աֆրիկայում։ Երկրի մակերևույթը հարթավայրային է (150–300 մ), առավելագույն բարձրությունը՝ 876 մ (Զեբոբո լեռ)։ Հարավից ողողվում է Գվինեական ծոցի ջրերով, ափագիծը թույլ կտրտված է, իսկ ծովափի երկարությամբ ձգվում են Աքրայի և Ականի դաշտավայրերը։ Կան ոսկու, ալմաստի, մանգանի, բոքսիտների պաշարներ։
Կլիման մերձհասարակածային է՝ խիստ արտահայտված չոր և խոնավ սեզոններով։ Գետային ցանցը հարուստ է։ Խոշոր գետերն են Վոլտան, Անկոբրան, Տանոն, Պրան։
Միակ լիճը Բոսումտվին է։ Երկրի տարածքի մեծ մասը զբաղեցնում են մշտադալար անտառները, որոնք աստիճանաբար իրենց տեղը զիջում են տնկադաշտերին։ XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թվականին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։ Գանայի բնակչության 73 %-ը պատկանում է գվինեական լեզվախմբին (էվեներ, գայեր, մոսիներ, ֆունտիներ, աչանտիներ և այլք)։ Երկրի տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։ Գործում են նաև սննդի, տեքստիլ, ծխախոտի, շինանյութերի արդյունաբերության, փայտամշակման ձեռնարկություններ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը կակաոն է, որի արտադրությամբ և արտահանությամբ Գանան առաջատար տեղ է գրավում աշխարհում։ Մշակում են նաև կոկոսյան արմավենի, ցիտրուսներ, սուրճ, գետնանուշ, շաքարեղեգ և այլն։ Դեռևս հնուց Գանայում զարգացած էին բրուտագործությունը, փայտի փորագրությունը (կարմիր և սև փայտե ոճավորված արձանիկներ), բարձր մակարդակի է հասել ոսկու, արծաթի, բրոնզի գեղարվեստական մշակումը։
XV դարում Գանայում երևացին առաջին եվրոպացիները, որոնք այստեղից տանում էին մեծ քանակությամբ ոսկի, և երկիրը Եվրոպայում հայտնի դարձավ Ոսկե Ափ անունով։ XIX դարում սկսվեց երկրի զավթումը Անգլիայի գաղութարարների կողմից, և XX դարի սկզբին Գանայի տարածքը դարձավ անգլիական գաղութ՝ Ոսկե Ափ անունով։ 1956 թ-ին Ոսկե Ափին միացվեց Տոգոյի մի մասը, որը նույնպես գտնվում էր անգլիական խնամակալության տակ։ 1957 թ-ին Ոսկե Ափը հռչակվեց անկախ պետություն և կոչվեց Գանա։
- ↑ http://www.bbc.com/news/world-africa-38539751
- ↑ https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL?end=2021&locations=GH&start=2021
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2020f/africa
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ ՀՍՀ, հ. 2, 168, ԱՔՐԱ
- ↑ «Աշխարհագրական անունների բառարան, Ա – Կ, Երևան, 1987, էջ 53, ԱՔՐԱ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք I, Գանա». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015-03-07-ին.
|
|---|
|
Սեղմեք գունավորված տարածքի վրա՝ տեսնելու այդ տարածաշրջանի կամ երկրի անգլերենի մասին հոդվածը։
Error: Invalid title in link at line 9. | | Այլ հղումներ |
|---|
| | Հոդվածներ | |
|---|
| | Ցանկ | |
|---|
| | | |
|---|
| | |
- Տարածքներ և պետություններ, որտեղ անգլերենը պաշտոնական լեզու է, սակայն ոչ բնակչության մեծամասնության մայրենի լեզուն
| | | Աֆրիկա | |
|---|
| | Ամերիկաներ | |
|---|
| | Ասիա | |
|---|
| | Եվրոպա | |
|---|
| | Օվկիանիա | |
|---|
|
|---|
| | |
|
|
|
| |
|---|
| | Բառարաններ և հանրագիտարաններ | |
|---|
|
|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 680)։  |