Ժակ Դելոր
| Ժակ Դելոր ֆրանսերեն՝ Jacques Delors[1] | |
| Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
|---|---|
| Կրթություն՝ | Paris Faculty of Law and Economics?, Lycée Blaise-Pascal? և Վոլտերի լիցեյ |
| Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ, արհմիութենական գործիչ, բանկիր, պաշտոնյա և քաղաքապետ |
| Դավանանք | ռոմանական կաթոլիկ |
| Ծննդյան օր | հուլիսի 20, 1925[2][3][4][…] |
| Ծննդավայր | Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5] |
| Վախճանի օր | դեկտեմբերի 27, 2023[6][5] (98 տարեկան) |
| Վախճանի վայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7][8][5] |
| Թաղված | Cemetery Fontaine-la-Gaillarde[9] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | ֆրանսերեն՝ Jacques Lucien Jean Delors[5] |
| Հայր | Louis Delors?[10] |
| Մայր | Jeanne Joséphine Rigal?[10] |
| Զավակներ | Martine Aubry?[8] և Jean-Paul Delors? |
| Պարգևներ | |
Ժակ Լյուսյեն Ժան Դելոր (ֆրանսերեն՝ Jacques Lucien Jean Delors, հուլիսի 20, 1925[2][3][4][…], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[5] - դեկտեմբերի 27, 2023[6][5], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[7][8][5]), ֆրանսիացի և եվրոպացի քաղաքական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Բանկային ծառայողների պատրաստման բարձրագույն դպրոցը։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է Ֆրանսիայի բանկում, որտեղ աշխատել է 1945-ից մինչև 1962 թվականը և անցել է մեծ ճանապարհ, աշխատելով որպես պարզ ծառայող և հասնելով մինչև ղեկավար պաշտոնի։ Բանկի աշխատանքը համատեղում էր Ֆրանսիայի խոշորագույն համալսարաններում ակտիվ հետազոտական գործունեությամբ զբաղվելու հետ։ 1962-1973 թվականներին պետական ապարատում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, 1973-1979 թվականներին՝ Ֆրանսիայի բանկի խորհրդի անդամ (վարչության)։
Որպես Ֆրանսիական կոնֆեդերացիա քրիստոնեական աշխատավորների պրոֆմիության անդամ ձախ կաթոլիկների հետ միասին մասնակցել է նրա տարանջատմանը և Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական կոնֆեդերացիայի ստեղծմանը։ Նաև եղել է Ֆրանսիայի վարչապետ Շաբան Դելմասի տնտեսական խորհրդականը։ 1973 թվականին ընդունվել է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցություն, 1976-1981 թվականներին՝ կուսակցության արտաքին տնտեսական հարցերի ղեկավարության պատասխանատու։
1979-1981 թվականներին Եվրախորհրդարանի պատգամավոր։ Պիեռ Մորուանի կառավարությունում Էկոնոմիկայի և ֆինանսների նախարար (1981-1984)։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ (1985-1995)։ Նրա անվան հետ է կապված եվրոպական ինտեգրման նոր փուլ։ 1985 թվականին նրա ղեկավարությամբ մշակված «1992 Ծրագիրը» թույլ է տվել Եվրոպական միությանը ձեռնամուխ լինել ստեղծելու միասնական ներքին շուկա, 1986 թվականին ընդունված Միասնական եվրոպական ակտն էապես փոխեց համայնքների ինստիտուցիոնալ կառուցվածքը և նրանց որոշումների կայացման գործընթացը, Դելորի հայտնի պլանը թույլ է տվել եվրոպացիներին լուծել պատմական մասշտաբի խնդիրները՝ միասնական եվրոպական արժույթի ստեղծումը։
Այս պահին հանդիսանում է «Մեր Եվրոպա» ասոցիացիայի նախագահ և ՅՈՒՆԵՍԿՕ-ի XXI-րդ դարում կրթության խնդիրներին նվիրված Միջազգային հանձնաժողովի նախագահ։
Ժակ Դելորը եվրոպական արժութային-ֆինանսական ինտեգրման հարցերով մի քանի հարյուր գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա հուշերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և Եվրոպայի պատմության, տեսության և պրակտիկայի ինտեգրման գործընթացների բնագավառի հետազոտողների համար հանդիսանում են թանկարժեք աղբյուր։
Նրա դուստրը` Մարտին Օբրին, Լիլի քաղաքապետն է Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության նախկին առաջին քարտուղարը։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Գիտական խորհրդի 1998 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ներկայացմամբ, պրոֆեսոր Ժակ Դելորին շնորհվել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bibliothèque nationale de France Record #11899417j // BnF catalogue général (ֆր.) — Paris: BnF.
- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- 1 2 3 4 5 6 7 Fichier des personnes décédées (ֆր.)
- 1 2 Portugal R. e. T. d. Morreu Jacques Delors, ex-presidente da Comissão Europeia (порт.) — 2023.
- 1 2 Jacques Delors, figure de la construction européenne, est mort à l'âge de 98 ans - France Bleu (ֆր.) — 2023.
- 1 2 3 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ https://www.landrucimetieres.fr/spip/spip.php?article6595
- 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
- 1 2 Décret du 2 avril 1999 portant promotion et nomination (ֆր.) // Journal officiel de la République française — 1999. — Iss. 80. — ISSN 0242-6773
- ↑ Real Decreto 1316/1985, de 24 de julio, por el que se concede la Gran Cruz de la Orden de Isabel la Católica al señor Jacques Delors, Presidente de la Comisión de las Comunidades Europeas (իսպ.) — Agencia Estatal Boletín Oficial del Estado, 1985. — Iss. 183. — P. 24500. — ISSN 0212-033X; 2951-7915; 1138-4018; 1138-7432
- 1 2 Ordens Honoríficas Portuguesas
- ↑ Der Karlspreisträger 1992 Jacques Delors (գերմ.)
- ↑ Tour d'Europe
- ↑ https://erasmusprijs.org/prijswinnaars/jacques-delors/
- ↑ https://www.fourfreedoms.nl/en/laureaten/vaclav-havel-jacques-delors
- ↑ https://www.ifw-kiel.de/de/institut/veranstaltungen/preisverleihungen/weltwirtschaftlicher-preis/
- ↑ European Council, 25-26 June 2015 — CoE.
- ↑ Doctorados HONORIS CAUSA — University of Salamanca.
- ↑ Emmanuel Macron présidera une cérémonie d’hommage national à Jacques Delors le 5 janvier — Le Monde, 2023.
- ↑ https://www.uantwerpen.be/en/events/honorary-degrees/previous-editions/honorary-degrees-1990s/
- ↑ Делор, Жак — Почетный доктор СПбГУ 1998 года — Санкт-Петербургский государственный университет
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль депутата Европарламента(չաշխատող հղում)
- Кто есть кто в мировой политике / Отв. ред. Л. П. Кравченко. — М.: Политиздат, 1990. — С. 24.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Դելոր» հոդվածին։ |
|
- Հուլիսի 20 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 27 մահեր
- 2023 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի քաղաքական գործիչներ
- Եվրոպական հանձնաժողովի նախագահներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտորներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Ֆրանսիացի սոցիալիստներ
- Եվրոպական միության քաղաքական պաշտոնյաներ
- Երկարակյացներ