Jump to content

Դարմշտադտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Դարմշտադտ
գերմ.՝ Darmstadt
Դրոշ Զինանշան

49°52′0″N 8°39′0″E / 49.86667°N 8.65000°E / 49.86667; 8.65000
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքԴարմշտադտի վարչական շրջան
Հիմնադրված է1330 թ.
Մակերես122,07 կմ²
ԲԾՄ144 մետր
Բնակչություն164 792 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ06151, 06150 և 06159
Փոստային դասիչ64283–64297
Ավտոմոբիլային կոդDA
Պաշտոնական կայքdarmstadt.de(գերմ.)
Դարմշտադտ (Գերմանիա)
Դարմշտադտ (Գերմանիա)

Դարմշտադտ (գերմ.՝ Darmstadt), քաղաք Գերմանիայում` Հեսսենի երկրամասի հարավային մասում։ 1997 թվականին ստացել է «գիտությունների քաղաքի» պաշտոնական կարգավիճակ (գերմ.՝ Wissenschaftsstadt):

Քաղաքը Darmundestat անունով առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարի վերջին։

Տեղի բնակիչները ենթադրում են, որ քաղաքի անվանումը ծագում է Դարմբախ (գերմ.՝ Darmbach) անվանումից, որ քաղաքի տարածքով երբեմնի հոսող գետի անվանումն է եղել[2]։ Սակայն փաստն այն է, որ վտակն է իր անունը ստացել քաղաքից, ոչ թե հակառակը[3]։

Դրամշտադտը քաղաքի կարգավիճակ պաշտոնապես ստացել է 1330 թվականին կայսր Լյուդվիգ IV Բավարացու օրոք` դառնալով Կատցենելբոգեն կոմսության (գերմ.՝ Grafschaft Katzenelnbogen), իսկ հետագայում` Հեսսենի կոմսության մաս (գերմ.՝ Landgrafschaft Hessen): 1806 թվականից Հեսսենի մեծ կոմսերի նստավայրն է։

Ինդուստրացման դարաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի ընթացքում քաղաքի բնակչությունն արել է` 15.000-ից դառնալով 72.000: 1877 թվականին ի հայտ է գալիս տեխնիկական առաջին դպրոցը, որ հետագայում վերածվում է տեխնիկական համալսարանի։

20-րդ դարում Դարմշտադտը դառնում է գեղարվեստական մոդեռն ուղղության կենտրոն (գերմ.՝ Jugendstil): Ամենամյա տարբեր նախագծերի համար քաղաքում կառուցվեցին այդ շրջանի ճարտարապետական նշանավոր մի շարք շինություններ։ 1937 թվականին քաղաքի տարածքն ընդարձակվել է շրջակա մի շարք բնակավայրերի հաշվին։

Դարմշտադտի բնակիչներն ակտիվորեն աջակցելենն նացիստներին. այդ շրջանում քաղաքը դարձել է հիտլերյան ռեժիմի հիմնական հենարաններից մեկը։ Դարմշտադտը գերմանական առաջին քաղաքներից էր, ուր Հիտլերի` իշխանության գալուց հետո փակվեցին հրեաների խանութները։ Քաղաքի հրեա բնակիչներից մոտ 3.000 մարդ ուղարկվել են մահվան ճամբարներ[4]։ Քաղաքի կենտրոնը և նրա զգալի մասը ավերվել են 1944 թվականի սեպտեմբերի 11-ի` բրիտանացիների հրետակոծումից. դրա արդյուքում զոհվել է քաղաքի 12.300 բնակիչ, իսկ 66.000 բնակիչ զրկվել են արյունից[5]։

Հետպատերազմական տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1655 թվական

Պատերազմից հետո Դարմշտադտը դանդաղ վերականգնվում էր ճարտարապետական պարզ ոճով։ Քաղաքում հաստատվեցին գիտահետազոտական, բիոտեխնոլոգիական, տպագրական արդյունաբերության, հեռակապի բնագավառի շատ ընկերություններ` Դարմշտադտին «գիտությունների քաղաքի» հռչակ հաղորդելով։ Դարմշտադտի տեխնոլոգիական համալսարանը հայտնի է ամբողջ աշխարհում։ Համալսարանի` մեծ թվով ուսանողներ բնակություն են հաստատում քաղաքում. 2004 թվականին գրանցվել է ավելի քան 33.547 ուսանող։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԹվաքանակ
15701220
16761790
17729800
181615 391
դեկտեմբերի 3 184626 300
դեկտեմբերի 3 186128 526
դեկտեմբերի 3 186429 225
դեկտեմբերի 1 187133 800
դեկտեմբերի 1 187537 273
դեկտեմբերի 1 188041 199
դեկտեմբերի 1 188543 146
դեկտեմբերի 1 189055 883
դեկտեմբերի 2 189563 168
ՏարիԹվաքանակ
դեկտեմբերի 1 190072 381
դեկտեմբերի 1 190583 123
դեկտեմբերի 1 191087 089
դեկտեմբերի 1 191671 410
հոկտեմբերի 8 191982 367
հունիսի 16 192589 465
հունիսի 16 193393 222
մայիսի 17 1939115 196
դեկտեմբերի 31 194569 539
սեպտեմբերի 13 195094 788
սեպտեմբերի 25 1956123 306
հունիսի 6 1961136 412
դեկտեմբերի 31 1965140 066
ՏարիԹվաքանակ
մայիսի 27 1970141 224
դեկտեմբերի 31 1975137 018
դեկտեմբերի 31 1980138 201
դեկտեմբերի 31 1985134 181
մայիսի 25 1987134 272
դեկտեմբերի 31 1990138 920
դեկտեմբերի 31 1995138 980
դեկտեմբերի 31 2000138 242
դեկտեմբերի 31 2005139 103
դեկտեմբերի 31 2007141 058[6]
դեկտեմբերի 31 2011143 276

Կրթություն և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դարմշտադտի համայնապատկեր, 2003
Կիրառական գիտությունների համալսարան
ESOC-ի շենքը
  • Դարմշտադտի տեխնիկական համալսարան (գերմ.՝ Technische Universität Darmstadt, TU Darmstadt), մեծ հռչակ վայելող տեխնիկական համալսարան է, համարվում է Գերմանիայի լավագույն ինը համալսարանների (TU9) անդամ[7]։ Աշխարհում առաջին բարձրագույն դպրոցն է եղել, որ 1882-1883 ուստարում առաջարկել է կուրսեր էլեկտրատեխնիկայի բնագավառում։ Հիմնադրման տարեթիվը համարվում է 1877 թվականի հոկտեմբերի 10-ը։
  • Կիրառական գիտությունների համալսարան (գերմ.՝ Fachhochschule Darmstadt, University of Applied Sciences), Հեսսենի խոշորագույն համալսարաններից է, հայտնի է ինժեներության և ինֆորմատիկայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումներով։ Համալսարանը հիմնադրվել է 1971 թվականին, ունի մոտ 11.000 ուսանող[8]։
  • Լեզվի և գրականության գերմանական ակադեմիա (գերմ.՝ Deutsche Akademie für Sprache und Dichtung), նախատեսված է գերմաներեն սովորող գիտնականների, լեզվաբանների համար[9]։
  • Դարմշտադտի ջազի ինստիտուտ (գերմ.՝ Jazz-Institut Darmstadt), հաստատություն, ուր գտնվում է ջազին նվիրված մեծագույն հավաքածուներից մեկը Եվրոպայում[10]։
  • Դարմշտադտի երաժշտության ինստիտուտ (գերմ.՝ Internationales Musikinstitut Darmstadt), ունի հետպատերազմյան երաժշտության ամենամեծ հավաքածուն[11]։ Ինստիտուտի կամի մեջ է մտնում Նոր երաժշտության ամառային դպրոցը (գերմ.՝ Ferienkurse für Neue Musik): Ավանգարդիզմի շատ կոմպոզիտորներ, այդ թվում` Շառլ Մեսսիանը, Դյորդ Լիգետին, Կառլհայնց Շտոքհաուզենը, Լուչանո Բեիոն, Ջոն Քեյջը, Մաուրիսիո Կագելը այնտեղ դասախոսություն են կարդացել։ 1946 թվականից Ամառային դպրոցը Դարմշտադտում կազմակերպում է ժամանակակից երաժշտության միջազգային երաժշտական փառատոն։
  • Ծանր իոնների հետազոտման կենտրոն (գերմ.՝ Gesellschaft fur Schwerionenforschung, GSI): Այստեղ առաջին անգամ սինթեզվել է քիմիական տարր, որ 110 համարի ներքո մտել է քիմիական տարրերի պարբերական աղյուսակի մեջ` ստանալով դարմշտադտիում անունը։ Այդպիսով, Դարմշտադտը Գերմանիայի միակ և աշխարհում վեց քաղաքներից մեկն է, որի անունով պարբերական աղյուսակում տարր է անվանվել։
  • Տիեզերական թռիչքների կառավարման եվրոպական կենտրոն (ESOC), ղեկավարում է արբանյակներ։

Բունդեսլիգայում հանդես է գալիս «Դարմշտադտ 98» թիմը։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդերի այգի
  • Դարմշտադտի պալատ, գտնվում է քաղաքի կենտրոնում։ Եղել է Հեսսենի հերցոգների նստավայրը։ Քաղաքի հարավային մասում վեր է խոյանում Ֆրանկենշտեյն (գերմ.՝ Frankenstein) ամրոցը, որ Հեսսենի տունը ձեռք է բերել 1662 թվականին։ Հավանաբար Մերի Շելլին իր «Ֆրանկենշտեյն» վեպի անունը վերցրել է հենց այս դղյակից. վեպը գրելուց առաջ նա ճանապարհորդել է այս վայրերով։
  • Սուրբ Մարիամ Մագթաղինացու ռուսական ուղղափառ եկեղեցի
  • «Նկարիչների գաղութ» - գերմանական մոդեռնի ոճով ճարտարապետական համալիր, որի մեծ մասը նախագծել է Յոզեֆ Օլբրիխը։
  • Վարդերի այգի (գերմ.՝ Rosenhöhe), 19-րդ դարի անգլիական զբոսայգի, քաղաքացիների հանգստի սիրելի վայրը։
  • «Անտառային պարույր», ավստրիացի ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի նախագծով կառուցված բնակելի համալիր (1998-2000), որ պարույրի տեսք ունի։
  • Վասերտուրմ, նախկինում ջրաճնշումային աշտարակ, ուր ներկայումս պատկերասրահ է և ռեստորան։
  • Լուիզայի հրապարակ, ձևավորում է քաղաքի կենտրոնը։

Իրադարձություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի` հուլիսի սկզբին, Հերցոգի պալատի շրջակայքում կազմակերպվում է Հայներֆեստ (գերմ.՝ Heinerfest) փառատոնը։ Նույն տեղում մայիսիսն կազմակերպվում է Շլոսգրաբենֆեստ (գերմ.՝ Schloßgrabenfest) փառատոնը։ Այս երկու փառատոները համապատասխանաբար գրավում են ավելի քան 700.000 և 400.000 այցելուներ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դարմշտադտում զարգացած է քիմիական և դեղագործական արտադրությունը, մասնավորապես գործում են Merck KGaA ընկերության գործարանները, որոն ունեն մոտ 8.000 աշխատակից և գրասենյակ քաղաքում։ Գործարանը Դարմշտադտի ամենախոշոր գործատուն է։

Քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարմշտադտի քաղաքապետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիԱնուն
1945—1950Լյուդվիգ Մետցգեր¹
1951—1971Լյուդվիգ Էնգել¹
1971—1981Հայն Վինֆրեդ Սաբայս¹
1981—1993Գյունտեր Մետցգեր¹
1993—2005Պետեր Բենց¹
2005—2011Վալտեր Հոֆման¹
2011 թվականիցՅոհան Պարչ²

¹ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն ² կանաչների կուսակցություն

Դավանանք Թվաքանակ Տոկոսայաի հարաբերություն¹
Ավետարանական քրիստոնյաներ49.76235,7 %
Կաթոլիկներ27.59119,8 %
Այլ61.78644,4 %

¹ 2006 թվականի 31.12.2006 աղբյուր (գերմ.՝ Darmstadt Datenreport 2006)

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)Destatis, 2024.
  2. DarmStadtBach (renaturation project website of the city authorities, in German)
  3. Wo kommt er her, wo will er hin? Արխիվացված 2009-02-14 Wayback Machine — Darmstaedter Echo, 2007-12-03, in German. Retrieved 2008-01-05.)
  4. Darmstädter Stadtgeschichte 20. Jahrhundert Արխիվացված 2007-04-10 Wayback Machine (from the official city website, in German, less detailed also in English)
  5. Darmstadt history Արխիվացված 2007-06-10 Wayback Machine (from the website of the Technical University of Darmstadt)
  6. http://redaktion.dafacto.com/imperia/md/content/pdf/wirtschaft/statistik/12.pdf(չաշխատող հղում)
  7. TU9 Official Site Արխիվացված 2017-01-05 Wayback Machine (in German)
  8. Website of the department of Electrical Engineering (http://www.etit.tu-darmstadt.de)
  9. Deutsche Akademie für Sprache und Dichtung (official academy website, in German)
  10. Jazz-Institut Darmstadt Արխիվացված 2007-04-27 Wayback Machine (official institute website)
  11. Internationales Musikinstitut Darmstadt (official institute website, in German)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարմշտադտ» հոդվածին։
Դարմշտադտ
Morty Proxy This is a proxified and sanitized view of the page, visit original site.