Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Բոինգ 737 |
|---|
 |
| Տեսակ | թռչող ապարատների ընտանիք |
|---|
| Ենթատեսակ | narrow-body jet airliner with 2 engines?, ցամաքային բազավորման թռչող ապարատ և նեղիրան օդանավ |
|---|
| Օգտագործվում է ինչպես | ուղևորատար ինքնաթիռ |
|---|
| Աերոդինամիկ ուրվագիծ | low wing? |
|---|
| Շարժիչ | Pratt & Whitney JT8D և CFM International CFM56 |
|---|
| Ստեղծող | Բոինգ |
|---|
| Արտադրող | Boeing Commercial Airplanes և Բոինգ |
|---|
| Առաջին թռիչք | 1967 թ. փետրվարի 17 |
|---|
| Շահագործման սկիզբ | փետրվարի 10, 1968 |
|---|
| Շահագործողներ | Southwest Airlines, Ryanair, United Airlines, American Airlines, Բրիտանական Ավիաուղիներ, Alaska Airlines, Qantas, Air Florida, China Southern Airlines, Gol Linhas Aéreas?, Լուֆթհանզա, Condor Flugdienst և Hapag-Lloyd Flug? |
|---|
| Արտադրման թվականներ | 1967 - |
|---|
| Միավոր արտադրված | 10 510[1] |
|---|
Boeing 737 Վիքիպահեստում |
Boeing 737, ռեակտիվ նեղիրան օդանավ, համարվում է իր տեսակի մեջ ամենատարածվածը և ուղևորային ավիաշինության ամենաշատ արտադրված օդանավը, 2014 թ. ապրիլի 16-ին մատակարարվել է ութհազարերորդը, ցանկացած պահի օդում գտնվում է միջինը 1200 հատ Boeing 737 օդանավ։ Արտադրվում է 1967 թվականից[2]։.
Boeing 737-ը մշակվել է համեմատաբար փոքր տարողության և կարճ տարածությունների օդանավերի շուկայի համար։ Մշակելու ժամանակ փոխառնվել են Բոինգ 707-ի և 727-ի վրա օգտագործված տեղնոլոգիաներ, առավելապես նկատելի է Boeing 737-ի իրանի նմանությունն այս երկու օդանավերի իրաններին։ Դրա հետ միասին, Boeing 737-ի թևերն ավելի կատարելագործված են, որոնք թույլ են տալիս այս օդանավերը կարճ վազքուղիներում օգտագործելու։ Սրահում բազկաթոռները դասավորված են շարքերում վեցական հատով, որով մրցակիցների համեմատ ստացվել է ավելի մեծ տարողություն։ Մշակման պրոցեսի արդյունքում օդանավն սկզբնական 60 տեղանոցից դարձել է 103 տեղանոց։ 1965 թ. փետրվարի 19-ին Լյուֆթհանզա ընկերությունը պատվիրեց 22 հատ Boeing 737, իսկ փետրվարի 22-ին հայտարարվեց այս օդանավի սերիական արտադրությունն սկսելու մասին։ Առաջին օդանավի հավաքման ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1967 թ. հունվարի 17-ին[3]։
Բոլոր Boeing 737-ները բաժանվում են երեք ընտանիքների՝ 737 Original (Օրիգինալ), 737 Classic (Դասական) և 737 Next Generation (Հաջորդ սերունդ, NG).
- Օրիգինալ՝ 737-100, -200, արտադրվել է 1983-2000 թթ.
- Դասական՝ 737-300, -400, -500, արտադրվել է 1983-2000 թթ.
- Հաջորդ սերունդ՝ 737-600, -700, -700ER, -800, -900, -900ER, BBJ, BBJ2, արտադրվում են 1997 թվականից։
Boeing 737 օդանավերի ճնշող մեծամասնությունը Classic և Next Generation ընտանիքների կոմերցիոն օդանավեր են։
Ավիաուղիներում օդանավերը նշանակվում են հետևյալ կերպ՝
- Boeing 737-200` B732
- Boeing 737-600` B736
- Boeing 737-700` B73G
- Boeing 737-800` B73H
2014 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ, ընդհանուր առմամբ Boeing 737-ի արտադրության և առաքման ծավալը կազմել է 8 305 միավոր, պատվերների քանակը՝ 12523[4]։
| 1967 |
1968 |
1969 |
1970 |
1971 |
1972 |
1973 |
1974 |
1975 |
1976 |
1977 |
1978 |
1979 |
1980 |
1981 |
1982 |
1983 |
1984 |
1985 |
1986 |
1987 |
1988 |
1989 |
1990 |
| 4 |
105 |
114 |
37 |
29 |
22 |
23 |
55 |
51 |
41 |
25 |
40 |
77 |
92 |
108 |
95 |
82 |
67 |
115 |
141 |
161 |
165 |
146 |
174 |
| 1991 |
1992 |
1993 |
1994 |
1995 |
1996 |
1997 |
1998 |
1999 |
2000 |
2001 |
2002 |
2003 |
2004 |
2005 |
2006 |
2007 |
2008 |
2009 |
2010 |
2011 |
2012 |
2013 |
2014 |
| 215 |
218 |
152 |
121 |
89 |
76 |
135 |
282 |
320 |
282 |
299 |
223 |
173 |
202 |
212 |
302 |
330 |
290 |
372 |
376 |
372 |
415 |
440 |
440 |
Բոինգ ընկերության առևտրային ինքնաթիռներ |
|---|
| | Պտուտակավոր | |
|---|
| | Ռեակտիվ | |
|---|
| | Նախագծվող | |
|---|
| | Նախատեսվող | |
|---|
| | Չեղարկված | |
|---|
|