[email protected] +374 91 821363
  • hy Armenian
  • en English
Asparez.am
  • Նորություններ
  • Գյումրի
  • Ծրագրեր
    • Հեռուստահաղորդումներ
  • Հետազոտություններ
  • Գործընկերներ
  • Մեր մասին
    • Կապ
    • Պատմություն
No Result
View All Result
  • Նորություններ
  • Գյումրի
  • Ծրագրեր
    • Հեռուստահաղորդումներ
  • Հետազոտություններ
  • Գործընկերներ
  • Մեր մասին
    • Կապ
    • Պատմություն
No Result
View All Result
Asparez.am
No Result
View All Result
Home Նորություններ

«Հալալ է». գյումրեցիների գնահատականը մեկդարյա «Անուշ»-ի առաջնախաղին

info by info
03 September, 2012 14:09
in Նորություններ
«Հալալ է». գյումրեցիների գնահատականը մեկդարյա «Անուշ»-ի առաջնախաղին
0
SHARES
0
VIEWS
Share on FacebookShare on Twitter

–Ախչի Վարդուշ, էդ ու՞ր կպատրաստվիս:

–Թատրոն: Կըսեն՝ ըսիգ ուրիշ թատրոն է:

–Էդ ի՞նչըխ:

–Հա, կըսեն՝ ըստեղ երգելով բդի խոսան: Գիտե՞ս որն է: Մեր Հովհաննես Թումանյանի «Անուշը», երաժշտությունն էլ մեր լեննագանցին` Արմեն Տիգրանյանն է գրե:

Գյումրու դրամատիկականի հանդիսականը մի պահ տեղափոխվում է նախորդ դարասկիզբ, Ալեքպոլ: Քաղաքային ժողովրդական տուն շտապող ալեքպոլցիները օպերա առաջին անգամ էին տեսնելու բեմում, մեկ դար անց` նույն շտապով ու մեծ սպասումով գյումրեցիները թատրոնի շենքում էին` «Անուշ»-ի մեկդարյա հոբելյանական միջոցառմանը ականատես լինելու համար:

– Ամեն մի ծնունդ սիրուն է տոնվում իր ծննդավայրում, ամեն մի ծնունդ սիրուն է այնտեղ, որտեղ մթնոլորտն իրենն է, իր հայրենին, իր ծուխը, իր լավաշի հոտը: Ու սա է այն որդիականը, այն գյումրվանը եւ այն թասիբը, որի մասին գյումրեցին շատ է խոսում, բայց պատասխան երբեմն չի ստանում:  «Անուշը» գյումրվա թասիբի պատասխաններից մեկն է, ու նաեւ ազդակ` մեր մշակույթի վրա մարդկային մեծ ուշադրությունը բեւեռելու համար,- բացման խոսքը նախաձեռնության հեղինակ, մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանինն էր:

Ի տարբերություն 1912-ի, հայոց ազգային օպերան մեկ դար անց բեմ բարձրացավ նոր զգեստներով, նոր դեկորներով, նոր դերերգիչներով, նոր մոտեցմամբ. գյումրեցի 150 երաժիշտների մեկտեղումը տվեց իր արդյունքը: «Սինֆոնիկ նվագախմբի» առաջին ակորդների  հետ բացվում է վարագույրը, ու դահլիճը հպարտության մեծ զգացումից ու հանկարծ շնչով անգամ չխանգարելու վախից՝ մի պահ քարանում է: Ծափերը հազիվ են զսպվում, դահլիճը ներկայացման ողջ ընթացքում բեմում կատարվելիքի անմիջական մասնակիցն է. «Անուշը» ժողովրդական է, խոսքերն ու երաժշտությունը անգիր հիշողություն` գրեթե բոլոր նստածների համար: Իրապես ճշմարիտ էր Հասմիկ Կիրակոսյանի դիտարկումը, թե `«եթե բեմը դահլիճ դառնար, դահլիճը` բեմ, նույն հաճույքն էինք զգալու»:

-Ես հուզված եմ, ոգեւորված: Բարդ է եղել ստեղծման ճանապարհը: Այս գործը յուրահատուկ մոտեցում էր պահանջում: Կուզենայի տեխնիկական հարավորություններն ու բեմատարածքը ավելի մեծ լիներ, բայց այսպես էլ կարողացանք լուծումներ գտնել: Ուզեցի, որ Թումանյանը լինի բեմին, մեկնաբան դառնա, ցանկացա իր միջոցով ագուցել կտորներն իրար: Կարծում եմ` ստացվեց: Ես ուրախ եմ, որ 100 տարի հետո մասնակիցն եմ եղել այս գեղեցիկ մշակութային երեւույթի ծնունդին,-նշեց բեմադրության հեղինակ Հովհաննես Հովհաննիսյանը:

-Ես երբեք առիթը բաց չեմ թողնում լինել այստեղ, որովհետեւ եւ գեղագիտական եւ հոգեւոր մեծ բավարավածություն եմ ստանում: Ես հպարտ եմ, ուրախ եւ երջանիկ այս քաղաքի վերածնունդի համար, որովհետեւ այս քաղաքն է տվել իմ անունն ու ազգանունը: Ուրախ եմ, որ հիմա այս վիրավոր քաղաքը, որ մի էտապ մնաց վարագույրի հետեւում, բացում է այդ  վարագույրը: Դրսից ոչ մեկին չհրավիրելու եւ բացառապես գյումրեցիների միջոցով գործը գլուխ բերելու մեջ էլ խորհուրդ կա. սա ոչ թե լենինականյան լոպազություն է, այլ այն թասիբը, որ ասում են: Մենք ուզում ենք ցույց տալ, որ ոչ վերացած ենք, ոչ կորած, մենք նորից ոտքի ենք, որովհետեւ այս քաղաքը երբեք լռել չի կարող,- հպարտորեն նշեց այս քաղաքին 30 տարիների «ղեկավար աշխատանքով» կապված՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար  Դոնարա Հարությունյանը:

Գլխավոր դերերգիչներ Արեւիկ Գրիգորյանն ու Կարապետ Մանուկյանը առաջին անգամ էին երգում օպերայում, ու չնայած այս հանգամանքին, կարողացան հայոց մտածողությունն ու դսեղյան սիրո ողբերգական պատմութունը հայկական պատվավախնդրության համապատկերում ներկայացնել լավագույնս` Անուշի դեպքում ամոթխածության եւ պարկեշտության, Սարոյի դեպքում` զուսպ, բայց ամեն ինչի պատրաստ սիրահարի  խելացնոր քայլերի  ողջ գեղեցկությամբ:

Վարագույրի փակվելուն զուգահեռ` Գյումրու դրամատիակականը պայթեց ծափերից, շարքերից պարբերաբար լսվող «Հալալ է» գնահատականն ու «բռավո»-ները,  չընդհատվող ծափերն ու գոհունակ ժպիտները խոսում էին մեկ փաստի մասին. մեկդարյա  «Անուշը»  անցավ ամենաքննադատ հանդիսականի քննությունը:

Հ.Գ. «Անուշը» գյումրեցիների դատին կներկայանա նաեւ սեպտեբերի 11-ին եւ 12-ին, իսկ առաջիկա ամիսներին այն կներկայացվի նաեւ Դսեղում:

Լիլիթ Թովմասյան

________________________________

 

Բաժանորդագրություն.

 

Հարգելի ընթերցող, առաջարկում ենք բաժանորդագրվել «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի թղթե տարբերակը: Այս կայքում հրապարակվում է թերթում լույս տեսած հոդվածների մի մասը միայն: Բաժանորդագրվելիս դուք կտնտեսեք էական գումար: Այսպես. թերթն ամեն օր գնելիս տարեկան ծախսելու եք 25.700 դրամ, իսկ տարեկան բաժանորդագրման դեպքում` ընդամենը 16.000 դրամ: Բաժանորդագրությունն իրականացվում է նաեւ 6 ամսով, 3 եւ 1 ամսով: Բաժանորդագրությունն իրականացվում է առայժմ միայն Գյումրիում:

Բաժանորդագրության առավելությունն այն է, որ անկախ տարվա եղանակից եւ ձեր զբաղվածությունից, դուք ամեն օր ժամը 9-12-ի միջակայքում, պայմանագրում ձեր նշած հասցեում կստանաք թերթը: 8 ամսվա ընթացքում մեր բաժանորդագիրներից որեւէ մեկին թերթը ոչ մի անգամ ուշ չի հասցվել:

Եթե կկամենաք բաժանորդագրվել, պարզապես զանգահարեք (0312) 50622, ձեզ կայցելի գործակալը:

 

Tags: Ռեպորտաժ
Previous Post

«Կուսակցապետությունը պատժում է պախանի ցանկություններին չենթարկվողներին»

Next Post

Առաջին դասը

info

info

Next Post
Առաջին դասը

Առաջին դասը

Վարքականոն

Տեսադարան

Հրապարակումների օրացույց

September 2026
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« Aug    

Սույն կայքում տեղ գտած Լրատվական Հրապարակումների Հեղինակային Իրավունքը պատկանում է բացառապես Asparez.am Լրատվական-Վերլուծական գործակալությանը։ Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Կատեգորիաներ

  • Նորություններ
  • Գյումրի
  • Ծրագրեր
  • Հետազոտություններ
  • Դատական գործեր
  • Մեր մասին

Հասցե` Մադոյան 130/1, Գյումրի, 3101

Հեռ` +374 312 5 06 22

Էլ. փոստ` [email protected]

Quality Sign BW Inverted
No Result
View All Result
  • Նորություններ
  • Գյումրի
  • Ծրագրեր
  • Հետազոտություններ
  • Դատական գործեր
  • Մեր մասին
    • Կապ
    • Պատմություն

© 2025 Copyright Asparez.am. All rights Reserved.

Morty Proxy This is a proxified and sanitized view of the page, visit original site.